Ինչպես օգտվել ShopInAmerica ծառայությունից

Ինչպես օգտվել ShopInAmerica ծառայությունից


Քայլ-առ-քայլ նկարագրություն


Ինչի համար է ծառայությունը․
ShopInAmerica-ն հնարավորություն է տալիս կատարել գնումներ ամերիկյան խանութներից։ Ըստ ավանդույթի, ԱՄՆ-ում ապրանքների գները միշտ ավելի էժան են, տեսականին ու որակն էլ ավելի բարձր են քան աշխարհի մյուս երկրներում, կապված նրա հետ, որ ԱՄՆ-ն է դոլարի հայրենիքը, ամենամեծ շուկան ու ամենահզոր տնտեսությունը։ Այդ պատճառով պահանջարկ է առաջանում գնում կատարել ԱՄՆ-ից։ Սակայն ոչ բոլոր խանութներն են առաքում կատարում Հայաստան, կամ էլ այդ առաքումը բավական թանկ է։ Հենց այդ պատճառով կարելի է օգտվել ShopInAmerica-ի ծառայությունից։ Ստորև ներկայացված է քայլ-առ-քայլ նկարագրութուն, թե ինչպես օգտվել ծառայությունից։


ՔԱՅԼ 1․ Գրանցվեք ShopInAmerica.am կայքում։


Այցելեք կայք այս հղումով՝  https://shopinamerica.am/

Բացված կայքի վերևի աջ անկյունում ընտրեք "գրանցում" կոճակը

Բացված պատուհանում լրացրեք ձեր տվյալները։ Ստորև նկարում պատկերված է լրացնելու օրինակը։ Լրացնելուց հետո սեղմեք "գրանցվել" կոճակը։



Եթե դուք չգիտեք ձեր փոստային դասիչը, ապա կարող եք իմանալ այն այցելելով հետևալ հղումով՝ https://www.haypost.am/hy/find-postal-index , կամ զանգահարել HayPost.

Քայլ 2․ Մուտք գործել կայք

Գրանցվելուց հետո արդեն կարող եք մուտք գործել https://shopinamerica.am/  կայք, վերևի աջ անկյունում սեղմել "մուտք" կոճակը, այնուհետև մուտքագրել ձեր email-ն ու գաղտնաբառը։ Այդպիսով կբացվի ձեր անհատական էջը, որը ունի այսպիսի տեսք․


Շնորհավոր, այս պահից դուք ԱՄՆ-ում ունեք հասցե։ Բոլորը կուզենային տուն ունենալ ԱՄՆ-ում, ցավոք սա տուն չէ, այլ պահեստ, որը ունի հասցե։ Դուք կարող եք համարել, որ մի փոքրիկ ավտոտնակ ունեք Կալիֆոռնիայում։ Այլևս Ձեզ չի հետաքրքրում թե խանութները առաքում են Հայաստան, թե ոչ։ Դուք կարող եք Ձեր ապրանքները առաքել արևային Կալիֆոռնիայում գտնվող Ձեր նոր հասցեին։ Վերևի նշված օրինակով, Ձեր հասցեն կունենա այսպիսի տեսք՝

Eva Adamyan
124 N Brand Blvd
STE # XXXXXXX
Glendale
CA, 91203
USA
Tel: 1 818 732 7678

Յուրաքանչյուր գրանցվողին տրվելու յուրովի STE համար, այնպես որ կարմիրով նշված XXXXX փոխարեն ձեզ մոտ կլինի կոնկրետ թիվ։


Քայլ 3․ Հասկանալ թե ինչպես է Ձեզ հարմար կատարել գնումը


Այժմ, երբ դուք ունեք ամերիկյան հասցե, կարող եք գրեթե ցանկացած ամերիկյան կայքերից գնումներ կատարել։ Սակայն մինչ գնումներին անցնելը, հարկավոր հասկանալ, թե ինչպես եք դրանք անելու։ Եթե դուք ունեք միջազգային բանկային քարտ, և գլուխ եք հանում օնլայն խանութներից, հավանաբար այլևս առանձնապես այս ուղեցույցի կարիքը չունեք։ Պարզապես այցելեք ձեր սիրած խանութները, ինչպիսիք են Amazon.com, macys.comzappos.com, ebay.com, apple.com6pm.com և այլն, ընտրեք ապրանքներ, ավելացրեք զամբյուղ, լրացրեք արդեն ձեր նոր ամերիկյան հասցեն, վճարեք և գործը արված է։ Ապրանքը կառաքվի դեպի Ձեր ամերիկյան հասցե։ Դուք արդեն կարող եք բաց թողնել Քայլ 4-ը, և միանգամից անցնել Քայլ 5-ին։
Այն դեպքում, եթե դուք այդքան էլ գլուխ չեք հանում օնլայն գնում կատարելուց, կամ չունեք բանկային քարտ, կամ վախենում եք այն օգտագործել, խնդիր չէ։ Այդ դեպքում կարդացեք Քայլ 4-ը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԱՄՆ-ում կա մի առանձնահատկություն։ Գնման ժամանակ ԱԱՀ-ն (այնտեղ դա կոչվում է գնման հարկ), գնի մեջ ներառված չէ, և գումարվում է գնին միայն ամենավերջում, վճարումը կատարելու ժամանակ։ Այս հարկերը տարբեր են տարբեր նահանգների համար։ Քանի որ գնումը դուք ուղարկելու եք Կալիֆոռնիա, հավանաբար գանձվելու է Կալիֆոռնիայի գնման հարկ։ Այսինքն $100 ապրանքը գնելուց, ստիպված կլինեք վճարել մոտավորապես $108: Սակայն այս պրոբլեմը չի լինի, եթե ձեր փոխարեն գնումը կատարի ShopInAmerica-ն։ Այդ պատճառով, տնտեսելու նպատակով, խորհուրդ է տրվում բոլոր գնումները կատարել ինչպես ՔԱՅԼ 4-ում, նույնիսկ եթե ինքներդ ի վիճակի եք գլուխ հանել օնլայն առևտրից։

Քայլ 4․ Թողնել, որ ամբողջ պրոցեսի մասին բոլորովին անվճար հոգա ShopInAmerica-ն !


Այս դեպքում գնումը Ձեր փոխարեն կանի ShopInAmerica-ն։ Դուք նաև կազատվեք ամերիկյան հարկեր վճարելուց։ Ընդամենը պետք է հայտնեք, թե ինչ եք ուզում։ Ենթադրենք մտել եք Amazon կամ H–M և գտել եք մի իր, որը ուզում եք ձեռք բերել։ Պարզապես պետք է copy անել այդ ապրանքի հղումը (link-ը)։ Այնուհետև, կատարեք հետևալ գործողությունները։
- Մուտք գործեք shopinamerica.am
- Կատարեք մուտք ձեր գաղտնաբառով։
- Ձախ կողմում սեղմեք "ԳՆԻՐ ԻՆՁ ՀԱՄԱՐ" կոճակը։
Այսպիսով կբացվի հետևալ էջը․


Այս էջում Ձեզ ուղղակի հարկավոր է լրացնել ձեր ուղղած ապրանքի տվյալները, ինչպես նշված է օրինակում։ Լրացրեք անունը, paste արեք ապրանքի լինկը, գրեք քանակը, գինը, գույնը։ Փոխադրման տեսակը դաշտում գրեք, թե ինչպես եք ուզում որ ապրանքը առաքվի դեպի ձեր ամերիկյան հասցե։ Այստեղ կարող եք նշել "minimal", որպեսզի ընտրվի ամենաէժան, կամ հնարավորին անվճար տարբերակը։ Amazon-ից գնելու դեպքում նշեք Amazon Prime: Դա հնարավորություն կտա անվճար օգտագործել Prime ծառայությունը, այսինքն ձեր ապրանքը ընդամենը երկու օրից արդեն կլինի ShopInAmerica-ի գրասենյակում։
Լրացնելուն պես սեղմեք "Գրանցել նոր պատվեր" կոճակը։ Պատվերը պատրաստ է։ Օպերատորը այս տվյալների միջոցով կգնի ձեր ուզած ապրանքը։ Որից հետո դուք պետք է կատարեք վճարում։
Եթե ցանկանում եք վճարումը կատարել կանխիկ, ապա պետք է մոտենաք https://shopinamerica.am/am/shopinStores կայքում նշված Հայփոստի գրասենյակներից որևէ մեկը։
Եթե  կարող եք վճարել օնլայն, ապա որոշ ժամանակ անց նորից մուտք գործեք "Գնիր ինձ համար" բաժինը և սեղմեք "Բոլոր պատվերները" կոճակը։ Եթե օպերատորն արդեն պատվիրել է Ձեր ապրանքը, ապա դրա մոտ կտեսնեք հայտնված "Վճարման ապրանքագիր" կոճակը։ Սեղմեք այն և կբացվի վճարման էջը, որտեղ լրացնելով բանկային քարտի տվյալները կկատարեք վճարումը։



ՔԱՅԼ 5․ Առաքեք գնվածը դեպի Հայաստան


Երբ արդեն գնել և վճարել եք ապրանքի համար, մնում է սպասել, մինչև այն հասնի ShopInAmerica գրասենյակ։ Դրա համար պարբերաբար մուտք գործեք կայք, և աջ կողմից ընտրեք "Պահեստում է" բաժինը։ Ժամանած ապրանքները ցուցադրված կլինեն այդ բաժնում։ Ապրանքի կողքը դուք կտեսնեք նար ապրանքի նկարը (ընկերության կանոնների նրանք բացում, և նկարահանում են տուփի պարունակությունը), և դեպի Հայաստան առաքման գինը։ Դուք կտեսնեք վճարելու համար նախատեսված կոճակ։ Եթե ունեք մի քանի ապրանքներ, ապա դրանք կարող եք ավելացնել զամբյուղ, և միաժամանակ բոլորի համար վճարել։ Երբ կատարեք վճարումը, որոշ ժամանակ անց ապրանքը կտեղափոխվի "Ճանապարհին է " բաժին։ Այնտեղ ապրանքի կողքին կլինի նշված նաև "Բեռնային համար"։ Այդ համարով կարող եք հետևել ձեր առաքանուն haypost.am կայքում, կամ բազմաթիվ բջջային հավելվածների միջոցով։ Երբ առաքանու ստատուսը դառնա "Receive item at domestic location" կամ "Notification sent to customer", կարող եք անձնագրով մոտենալ ձեր Haypost-ի մասնաճյուղ և ստանալ ծանրոցը։

Մի մոռացեք նաև ստուգել "Փոստարկղ" և "Ընթացիկ հայտեր" բաժինները, քանի որ օպերատորները կարող են հաղորդագրություններ գրել Ձեզ այդ բաժինների միջոցով։
Մաղթում եմ հաճելի գնումնե՜ր։

Comments